HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյան. «Ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Ժամանակովոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, իսկ չաշխատող հղի կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ:

Հովիկ Աբրահամյանն ասել է. «Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի: Դա ընդունեք հիմք, - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին դիմելով, վարչապետը շարունակել է, - բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը, դա հանրությանը շատ է հետաքրքրում: Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի»:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter