HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում Համաշհարհային բանկի ներկայացուցիչների հետ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին և ավագ մասնագետ Ժոան Յանգերսին:

Աշխատանքային խորհրդակցության ընթացում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը: 

Անդրադարձ կատարվեց ընթացիկ երկու ծրագրի` «Առողջապահական համակարգի արդիականացում 2», որի իրականացումը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է «լավ», ինչպես նաև` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային նոր ծրագրին, որը նպատակ ունի բարելավելու մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում: 

Կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության ծագրերը մարզային բժշկական կազմակերպություններրի շարունակական արդիականացման, հոգեկան առողջության, քաղաքային պոլիկլինիկաների զարգացման և մասնագետների վերապատրաստման ոլորտներում:

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter