HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է կեղտաջրերի մաքրման կայանների կառավարման կատարելագործման ուղեցույց

«Սևծովյան տարածաշրջանի երկրների 2007-2013 թթ. համագործակցության ծրագրի» շրջանակներում Ռումինիայի, Մոլդովայի, Հունաստանի, Բուլղարիայի և Վրաստանի հետազոտողների հետ համատեղ, Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) շարունակվող «CISWastewate» (Սև ծովի մերձափնյա երկրներում կեղտաջրերի մաքրման կառույցների արդյունավետության շարունակական կատարելագործման ռազմավարություն) նախագծի 2-րդ փուլում ռումինացի մասնագետների կողմից ստեղծվեց և մյուս մասնակից երկրների աշխատանքային թիմերի կողմից իրենց մայրենի լեզուներով թարգմանվեց «Սահմանումների ուղեցույց» անվանմամբ ձեռնարկը:  

Այն իրենից ներկայացնում է կեղտաջրերի մաքրման կայանների (ԿՄԿ) շահագործման աշխատանքների շարունակական կատարելագործման համար նախատեսված ուղեցույց, որում Շարունակական կատարելագործման (ՇԿ) սկզբունքները նկարագրվում են գործընթացների բարելավման համակարգային ռազմավարության միջոցով, որը հիմնված է թերությունների և շեղումների պատճառների որոնման և հեռացման վրա: Այն նաև ընդգրկում է շարունակական և որակական բարելավման ռազմավարություն, որը ներառում է ողջ աշխատանքային խմբի պարտականությունները: Հետևելով DMAIC (ՈՉՎԿՎ) մեթոդաբանությանը, «Սահմանումների ուղեցույցում» մշակվել են մի շարք առանցքային հայեցակարգեր, որոնք իրենց վրա են հրավիրում ԿՄԿ ղեկավարների ուշադրությունը, որպեսզի Սև ծովի աղտոտվածության բարձր մակարդակի նվազեցման նպատակով կարողանան բարելավել քաղաքային և արդյունաբերական կեղտաջրերի մաքրման գործընթացները: 

«Սահմանումների ուղեցույցը» ստեղծվել է շարունակական կատարելագործման ռազմավարությունը և նրա կիրառման հիմնական սկզբունքներն ու գործիքները ուսումնասիրելու արդյունքում մաքրման գործընթացների թերությունների վերացմանը ուղղված ԿՄԿ ղեկավարների նախաձեռնություններին աջակցելու համար: Այն նաև տալիս է ՍԱՀՄԱՆՈՒՄ փուլի նկարագրությունը և առանձնացնում է, ռիսկերի կառավարման ռազմավարության մշակման նկարագրությամբ ուղեկցվող, ՇԿՌ նախագծերի ընտրության փուլերը և իրականացման քայլերը:  ՍԱՀՄԱՆՈՒՄ փուլի սկզբունքներին և փուլերին ծանոթանալուց հետո ԿՄԿ կառավարիչը պետք է կարողանա ընտրել մաքրման գործընթացների կատարելագործման համապատասխան ռազմավարություն, ինչպես նաև նախապատրաստել դրա հետագա կիրառումը` յուրացրած հիմնական հայեցակարգերը համադրելով ԿՄԿ առանձնահատկությունների հետ:

Նախագծի 3-րդ փուլում բոլոր մասնակից թիմերը տպագրեցին «Սահմանումների ուղեցույցի» մի քանի օրինակներ և Վրաստանի Թբիլիսի քաղաքում (հոկտեմբերի 24-26) առաջին անգամ անցկացրեցին Վրաստանի ԿՄԿ-ների մասնագետների ուսուցումներ: 

Հաջորդ տարի նման ուսուցումներ կանցկացվեն նաև Բուլղարիայի Դոբրիչ և Հայաստանի Երևան քաղաքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter