HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ն կքննարկի կառավարության կառուցվածքը փոխելու օրենքի նախագիծը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների մասին: Մասնավորապես, առաջարկվում է կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, և ՀՀ կառավարության կազմը համալրել նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով:

Այդ կապակցությամբ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագիծը սահմանված կարգով որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter