HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակչության վերարտադրման մի քանի ցուցանիշներով Հայաստանը վերջին տեղում է

Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ դա խիստ մտահոգիչ հարց է: 

«Այսօր հատկապես ուզում եմ անդրադառնալ ծնունդների սեռային հարաբերակցությանը: Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես երկու աղջիկների հպարտ հայր ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի հետևանքով այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը` նկատի ունենալով Հայաստանում տղաների համեմատ աղջիկների ծնունդների թվի նկատելի նվազումը վերջին տարիներին:

Նա աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին հանձնարարել է մշակել և մինչև 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter