HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԱԳՆ. «Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը»

ՀՀ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի «Մի-24» ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը: 

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Այս ողբերգութեան և ձախողութեան ամբողջ պատասխանատուութիւնը կ'իյնայ ՀՊՆ-ի ուսերուն: Վերջին հաշուով՝ ուղղաթիռ մը՝ զինուած կամ ոչ, զինուորական դիւրին թիրախ է: Ազրպեյճանցիները պէտք է էշ ըլլային զայն հանգիստ թողելով:
Հմայակ Մարտիրոսյան
Վա՜յ, ինչ «սիրուն» հաղորդագրություն է տարածել մեր արտաքին հիմարություններ դուրս տվող նախարարությունը: Մի՞թե չեք հասկանում պարոնայք, որ թուրքին այդպես չես «հասկացնի»: Նրան պետք է ստիպել որ ցավ ապրի, ողբա, մղկտա՝ մարդկային և հատկապես տարածքային կորուստների համար: Ես, կոչ եմ անում ՀՀ զինված ուժերի գերագույն, գլխավոր հրամանատարին միջոցներ ձեռք առնել, անհապաղ գրավել մի քանի դիրք՝ ամենանվազագույնը, ցույց տալ, որ յուրաքանչյուր կրակոցի համար խիստ պատիժ է սպասվում: Եվ չմոռանաք, ամեն հայորդու դիմաց 10 ասկյարի ուղարկել ալիևին: Ի վերջո, հասկանանք. կա «մարդկային» մի ստվար խավ, որն ընդունակ չէ արժանանալ այդ կոչմանը, որի համար բացարձակ արժեքներ չկան....և......և այլն: Ու սրանց, մեր նախարարությունները մտահոգիչ ու դատապարտող նամակներ են ուղարկում, մոռանալով որ իրենք պիտի մուրան խաղաղություն: Մենք՝ հայերս, հաղթել ենք անհավասար մարտում, սատկացրել շան նման, ու հիմա կերակրում ենք նրան, որ նո՞րից գիշերով հարձակվի մեր վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter