HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին

Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: ԼՂՀ-Ադրբեջան սահմանամերձ գոտում խոցված հայկական «Մի-24» ուղղաթիռի մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը: Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում: Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ»,- գրում է Ա.Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter