HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաքարային դիաբետով հիվանդացությունը Հայաստանում աճել է 1,8 անգամ

Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականի համեմատ 2012 թվականին շաքարային դիաբետի ընդհանուր հիվանդացությունն աճել է 1,8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` 2.6 անգամ:

Այս մասին այսօր` շաքարային դիաբետի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Շաքարային դիաբետի համաշխարհային օրը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդության վրա: Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորագրով:

Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն, որը մեծ բեռ է բոլոր երկրների առողջապահության համակարգերի համար:  2006 թվականի դեկտեմբերի 20-ին Միավորված Ազգերի 61-րդ Վեհաժողովն ընդունեց 61/225 բանաձևը՝ շաքարային դիաբետի դեմ պայքարում աշխարհի բոլոր երկրները միավորվելու վերաբերյալ: Բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ շաքարային դիաբետը, լինելով ոչ վարակիչ հիվանդություն, նույնքան վտանգավոր է, որքան վարակիչ հիվանդությունների համաճարակը:

Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում այլևս միայն բժշկական խնդիր չէ՝ այն ձեռք է բերել գլոբալ բնույթ: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին միավորվել դիաբետի դեմ պայքարում. իրականացնել համաճարակաբանական հսկողություն, ներդնել ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգ, ձեռնարկել հիվանդության դեմ պայքարի արդյունավետ կանխարգելման միջոցառումներ` բարձրացնելով հանրային իրազեկությունը ինչպես ռիսկի գործոնների, այնպես էլ հիվանդության և դրա բարդությունների, կանխարգելման և բուժման եղանակների վերաբերյալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումների համաձայն` շաքարային դիաբետի առավել նշանակալի ռիսկի գործոններն են. անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի վնասակար ազդեցությունը և ծխախոտի օգտագործումը: Դրանց նպատակային նվազեցումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը հիվանդության կանխարգելման համակարգի հիմքն են: «Խուսափել ավելորդ քաշից, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, չծխել» շատ պարզ բանաձևը հնարավորություն է ընձեռում զգալի նվազեցնել հիվանդացությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter