HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չենք լռելու»-ն կատարել է առաջին այցելությունը զորամաս

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը նախօրեին անակնկալ այցելել է Երևանին մերձակա սերժանտների պատրաստման ուսումնական զորամասերից մեկը:

Խմբի անդամները առանձնազրույցներ են ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների հետ: Վերջիններս նշել են, որ զորամասում առկա են խտրականության դեպքեր` կապված ազատ արձակումների տրամադրման, ինչպես նաև վերակարգի նշանակման հետ: Մնացած առումներով զինվորները գոհ են եղել զորամասից: Զինվորականության մեջ առկա, այսպես կոչված, «արժեքային համակարգի» պատճառով տղաները խնդրել են որևէ տեղ չնշել իրենց անունը, ինչը «Չենք լռելու»-ի անդամներն արել են:

Զորամասի հրամանատարը, ով բավականին պատշաճ մարդու տպավորություն է թողել, հայտարարել է, թե տեղյակ չէ խտրականության դեպքերի վերաբերյալ` մեղքը գցելով ստորադաս սպաների վրա: «Չենք լռելու»-ն հորդորել է առավել աչալուրջ գտնվել իր ենթակաների հանդեպ` հիշեցնելով, որ, ամեն դեպքում, զորամասում առկա արատավոր երևույթների համար պատասխանատու է հրամանատարը, իսկ թերությունները նրա ուշադրության պակասի հետևանք են: Այցելության արդյունքների մասին հաղորդվել է պաշտպանության նախարարությանը: Նախաձեռնությունը որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ անսպասելիորեն կայցելի նույն զորամաս` տեսնելու փոփոխությունները:

Հարկ է նշել նաև, որ նյութատեխնիկական հագեցվածության իմաստով որևէ թերություն զորամասում չի հայտնաբերվել, սակայն զինվորների միջև առկա խտրականությունը լուրջ խոչընդոտ է նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման համար:

Այցելության ընթացքում «Չենք լռելու»-ի անդմաներին ուղղակի ապշեցրել է Հայաստանի և Արցախի անջատ (առանց ազատագրված տարածքների) քարտեզների պատկերով զորամասի ամենատեսանելի վայրերից մեկում գտնվող ահռելի ցուցատախտակը: Հրամանատարը խոստացել է շտապ շտկել այդ խայտառակությունը` ավելացնելով ազատագրված տարածքները, որոնք մեր հայրենիքի անբաժան մասն են:

Հայտնում ենք նաև, որ նախաձեռնությունում գործող թեժ գծին զորամասերից մեկում ծառայողներից մեկի մայրը ահազանգել է, որ հրամանատարները` հղվելով գլխավոր շտաբի պետի հրամանի բացակայության վրա, թույլ չեն տալիս զինվորներին ձմեռային հանդերձանք կրել, ինչի պատճառով նրանք մրսում են: «Չենք լռելու»-ն այդ մասին անհապաղ հայտնել է ՊՆ-ին, որը լուծել է խնդիրը:

Նախաձեռնությանը կոչ է անում բոլորին, ովքեր ունեն կոնկրետ տեղեկություններ բանակում առկա խնդիրների մասին, զանգահարել (055) 211-529 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:

«Չենք լռելու»-ն ևս մեկ անգամ հորդորում է իր մարզային ներկայացուցիչներին և համախոհներին` հասցնել թեժ գծի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն զինվորներին, նրանց հարազատներին և նոր զորացրվածներին:

Չենք լռելու, որ մեր տղերքը ծառայեն հանգիստ:

Մեկնաբանություններ (3)

liana
BRAVO!!!!!! dzer naxadzernutyan hamar....shat karevor gorts eq dzernarkel ev irakancnum...dzez petq e miayn shnorhakal linel....husov enq vor sa eaki drakan popoxutyunneri khangecni
gayane
Ապրեք «Չենք լռելու», նույն ոգով շարունակեք, այդպես օգնում էք և ՊՆ, և ծնողներին, և տղաներին:
Tamara
Es vocgunum em dez, Astvac dez pesneri het misht lini, banaky mer demqn e, mi toxeq vor ajn votnaharen, SHNORHAKALUTYUN em hajtnum dez, misht exeq ajd erexaneri koxqin, voroq dzer ognutjan kariqn unen, satareq nranc...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter