HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չենք լռելու»-ն մերժել է ԵԱՀԿ-ի հրավերը

Քիչ առաջ «Չենք լռելու»-ի (055) 211-529 թեժ գծին մի հետաքրքիր հեռախոսազանգ է ստացվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենակից, որտեղից հայտնել են, որ նախաձեռնության` բանակում առկա արատավոր երևույթների դեմ մղվող պայքարը մեծ հետաքրքրություն է առաջացրել իրենց մոտ, և ամենաբարձր մակարդակով ցանկություն կա հանդիպելու նախաձեռնության խորհրդի անդամների հետ:

ԵԱՀԿ-ի աշխատակիցը մերժում է ստացել, որի արդյունքում, չգիտես ինչու, խիստ զարմացել է: Տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանում ԵԱՀԿ են վազում բոլորը, ովքեր հրավերք են ստանում այնտեղից:

Չե՛նք լռելու, որ մեր տղերքը ծառայեն հանգիստ:

Չե՛նք լռելու, բայց ոչ ԵԱՀԿ-ներում:

Մեկնաբանություններ (3)

hovo
Tchisht en anum, inch banakcutyun? gnan hertakan grandayin kamakatar darnan?
Սևակ
Հմ... մարդիկ բանակցության էին հրավիրում, հետաքրքրված էին... ինչո՞վ եք տենց հպարտ, որ մերժել եք գործնական առաջարկ: Դե ԵԱՀԿ չեք ուզում, գնացեք հենց գեներալների մոտ մի լռեք: Անհասկանալի պարծենկոտություն էր...
W. Wallace
Բրավո!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter