HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարենային ապրանքների 2.5% գնաճ

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 22.7% գնաճով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են մինչեև 27.0%-ով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրի քաղաքում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 24.4%-ով:

Եթե նախորդ տարվա նոյեմբերին լոլիկ կարելի էր գնել 620 դրամով, ապա այս տարվա նույն ամսին՝ 760 դրամով: Այս տարվա նոյեմբերին գազարի միջին գինը եղել է 250 դրամ, գրեթե 50 դրամով ավելի թանկ, քան նախորդ տարի, իսկ կարտոֆիլի գինը 280 դրամ է, նախորդ տարվա 160 դրամի փոխարեն:

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է մրգի գների 0.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խնձորի՝ 1.4%, չամիչի՝ 1.7%, չորացրած մրգի՝ 11.2%, ընկույզի միջուկի՝ 14.5%, խաղողի՝ 18.6%, դեղձի 21.1% գնաճով:

Նոյեմբերին նռան 1 կգ-ի միջին գինը եղել է մոտ 1080 դրամ, ընկույզի միջուկինը՝ 9160 դրամ, խնձորինը՝ 580 դրամ,  խաղողինը՝ 750 դրամ եւ այլն:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մանդարինի՝ 27.1%, նարնջի՝ 18.0%, կիտրոնի՝ 17.2%, նռան՝ 7.9%, տանձի` 6.4%, արքայանարնջի 4.8% գնանկում: Երևանում մրգի գին աճել  է 0.9%-ով:

Մեկ ամսվա կտրվածքով 0.1% գնաճ է արձանագրվել շաքարավազի, 0.4% սուրճի, թեյի, կակաոյի, ոգելից խմիչքի և ծխախոտի, իսկ 0.8%՝ հրուշակեղենի շուկայում:

Ոչ պարենային ապրանքների գներ

2014թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9 գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կահույքի 1.0%, վառելիքի՝ 1.2%, գեղահարդարման ապրանքների՝ 1.2%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 1.3%, հագուստի և գործվածքի՝ 2.3%, կոշկեղենի 2.7%, մշակույթի ապրանքների 5.2% գնաճով:

Շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, տեքստիլեղենինը՝ 0.2%-ով, դեղամիջոցներինը՝ 0.2%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.5%-ով, իսկ լվացող միջոցներինը՝ 0.6%-ով:

Դրան զուգահեռ հանրապետությունում գրանցվել է գորգեղենի՝ 1.7%, այգեգործական ապրանքների՝ 1.7%, ոսկերչական ապրանքների՝ 1.5%, գրենական պիտույքների 0.3% գնանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter