HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դասախոսից մինչև դեսպան. Ռաիսա Վարդանյանի դրամական միջոցներն ավելին են, քան ստացած եկամուտը

ՀՀ նախագահի 2013թ. հուլիսի 16-ի հրամանագրով Ռաիսա Վարդանյանը նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Տիկին Վարդանյանը դեսպանների շարքում միանգամից հարուստ դեսպանի համբավ է ձեռք բերել:

Չնայած դեսպան Վարդանյանը մինչև նոր պաշտոնը ազդեցիկ պաշտոններ չի զբաղեցրել, սակայն նրա ունեցվածքը գերազանցում է իր իսկ ստացած աշխատավարձը մի քանի հարյուր անգամ:  2001թ-ից մինչև դեսպան նշանակվելու օրը Ռաիսա Վարդանյանը դասախոսական աշխատանք է իրականացրել Մոսկվայի տարբեր ԲՈւՀ-երում, եղել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռեֆերենտ, այնուհետև խորհրդական: Մինչ այդ էլ Ռաիսա Վարդանյանը «յուղոտ» պաշտոններ չի զբաղեցրել:

Չնայած դրան, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռաիսա Վարդանյանն ունեցել է 5 բնակարան, մեկ առանձնատուն և երկու ավտոտնակ:

Ռ. Վարդանյանն ունի նաեւ երկու արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ C180» և «VOLKSWAGEN EOS 2.0»:

Դեսպանը նաև բաժնեմասեր ունի ինչ-որ ընկերությունում, որը նրա գույքի ու եկամուտների հայտարարագրում չի երևում: Միայն հայտնի է, որ բաժնետոմսի արժեքը 638.735 ռուսական ռուբլի է:

Նրա հայտարարագրում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եկամուտները եղել են 0 դրամ, սակայն ուշագրավ են դեսպանի կուտակած դրամական միջոցների չափը՝ 221.462.000 դրամ, 1.354.500  ԱՄՆ դոլար և 769.820 եվրո:

2013թ-ի վերջին՝ պաշտոնը ստանձնելուց 6 ամիս անց, դեսպան Ռաիսա Վարդանյանի դրամական միջոցները աճել են ևս մի քանի միլիոնով: Անփոփոխ է մնացել միայն կուտակած եվրոների չափը, իսկ դրամային միջոցները հասել են 232.048.400 դրամի, իսկ դոլարայինը՝ 1.357.000:

Տարեվերջին դեսպան Վարդանյանը հայտարարագրել է նաև 5.706 դոլար աշխատավարձ, ինչպես նաև 14.444.559 դրամ «այլ եկամուտներ»:

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Հետաքրքիր է, Ռաիսայի ուեցած անհայտ ծագումով մի քանի միլիոն դոլարի դիմաց, Հայաստանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ այսքան արդյունավետ հարաբերությունից, թեկուզ կես միլիոն դոլարի եկամուտ ունի թե՞ ոչ:
Սարգիս
Հայաստանը Վիետնամում դեսպանատուն է բացել, որ ի՞նչ անի։ Մենակ Ռաիսայի փորը լցնի՞։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter