HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր վարկ գերմանական բանկից` հայ-վրացական միացյալ էներգահամակարգ ստեղծելու համար

Կառավաությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և գերմանական KfW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագրի (75 մլն եվրո)» նախագծին: ՀՀ ֆինանսների նախարարը լիազորվել է ստորագրելու համաձայանագիրը:

Այս ծրագիրը, համաձայն որոշման փաստաթղթերի, ամրագրված է եղել ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013թ. նոյեմբերի 5-ին ստորագրված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում:

Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո: Ծրագրի ֆինանսավորման նպատակով KFW բանկը տրամադրում է 85.2 մլն եվրո վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.5 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից:

Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը՝ վրացական սահմանի մոտ՝ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ, հայկական կողմից՝ Հրազդանից 400 կՎ գծերի միջոցով: Համաձայնություն է տրվել նաև նույն ծրագրի իրականացման 10.2 մլն եվրո արժեքով համաձայնագրի նախագծին:

 

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ խմբագրութիւն, Չեմ հասկնար, թէ ինչո՛ւ այսքան կը յամառիք թիւերը ամերիկեան ոճով գրելու ձեր մոլուցքին մէջ՝ անտեսելով հայկականը: Այս յօդուածի 105.2 ---- 85.2 ---- 10.5 ---- 10.2 թիւերը պէտք է գրել ստորակէտով, որովհետև ասոնք տասնորդական կոտորակներ են, իսկ տասնորդական կոտորակը հայը կը գրէ ստորակէտով: Շնորհակալութիւն ձեր ազգային սրտցաւութեան համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter