HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական ներդրումային բանկը կֆինանսավորի Հայաստանի ՓՄՁ ոլորտը

 

ԿԲ-ը հայտնում է, որ Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել է 50 մլն Եվրոյի վարկային պայմանագիր՝ հայկական ՓՄՁ-երի տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար:
Վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:
  
Վարկը տրամադրվելու է ՀՀ կենտրոնական բանկին, որը միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով վարկային միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, որը պատասխանատու է Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման համար, նշել է. «Սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Եվրոպական միության արևելյան գործակցության տարածաշրջանում Կենտրոնական բանկին տրամադրված առաջին վարկն է: Մենք հպարտ ենք այս նորարար գործակցության համար, որը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ ՓՄՁ-երին ուղղված այս վարկը կամրապնդի ԿԲ երկարատև գործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ և կբարձրացնի բանկի դերը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում:
 
Հակառակ այն հանգամանքին, որ ՓՄՁ-ները կազմում են երկրի ձեռնարկությունների մեծ մասը, նրանց դերը ՀՆԱ-ում, արտաքին առևտրում և օտարերկրյա ներդրումներում դեռևս ցածր է:
Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանն ուղղված մատչելի նպատակային վարկերի տրամադրումը հայկական ՓՄՁ ոլորտի զարգացման նախապայմաններից մեկն է: Այս վարկը համապատասխանում է Եվրոպական ներդրումային բանկի՝ ԵՄ-ից դուրս վարկավորման չափանիշներին, որոնցից մեկը տեղական մասնավոր ոլորտի զարգացումն է՝ մասնավորապես, ՓՄՁ-ների աջակցությունը, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների մեղմացումը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter