HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով

Հանրային առողջության պահպանման հայկական կենտրոնը հայտնում է, որ կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով:

Սրա մասին են վկայում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալները: 

«2014 թվականը մեզ համար ուրախալի է նրանով, որ, եթե նախկինում ամեն 16-րդ կինն էր Հայաստանում հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով, ապա այս տարվա տվյալներով կարող ենք ասել, որ այդ ախտորոշմամբ է տառապում ամեն 20-րդ կինը»,- ասում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այս թվերը գալիս են վկայելու հայ կանանց՝ սեփական առողջոււթյան նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձնելու մասին:

«Քաղցկեղն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, և մեր հասարակությունը կարծես թե գալիս է այս բանի գիտակցմանը»,- նշում է Հակոբյանը:

Հետազոտությունը կատարվել է 2014 թվականի ընթացքում՝ հիմնվելով Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի այցելու մոտ 40,000 կանաց առողջական արդյունքների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter