HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս գիշեր ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկել

Գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:

Դիվերսիոն գործողության ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափերի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրանց հասցրել կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Մեկնաբանություններ (2)

Նաիեկ
Էլի իրենց անմիտ քայլերով փորձում են ապակայունացնել հարաբերական կայու իրավիճակը,երևի սրանք դասեր քաղելու ունակություն չունեն
Karen
Ապրեն մեր զինվորները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter