HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզպետներին հանձնարարվել է կանխել գնաճով պայմանավորված չարաշահումները

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ:

Խորհրդակցության հիմնական թեման եղել է հանրապետությունում վերջին շրջանում գրանցված գնաճը: Երիցյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել մարզերում լայն սպառման` հատկապես պարենային ապրանքների գների իրավիճակը` կանխելով չարաշահումներն ու շահարկումները:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը և օժանդակության  տրամադրման կարգը: Պետության սահմանած արտոնությունների թվում առաջին անգամ 2015թ. ընթացքում  աջակցություն ստացող համայնքների բնակիչ-բաժանորդները սպառած  բնական գազի համար  տարեկան  մինչև 360 խմ  ծավալի, ինչպես նաև  մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց  կվճարեն  50 տոկոսի չափով:

Այս հարցի վերաբերյալ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով մարզպետներին առաջարկվել է խորհրդակցություններ անցկացնել ցանկում ընդգրկված համայնքների ղեկավարների,  «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունների տարածքային մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ և վերջիններիս ներկայացնել արտոնությունների տրամադրման կարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter