HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվերսիոն գործողություններ, 900 խախտում` 11 հազար կրակոցով

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 11000 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից` ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ՊԲ հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնց ընթացքում կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ և ականապատել են միջդիրքային տարածքի որոշ հատվածներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի առաջխաղացման փորձերը և նրանց կորուստներ պատճառելով՝ ստիպել նահանջել իրենց ելման դիքեր:

Ականազերծման գործողությունների և հակառակորդին դիմագրավելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter