HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյան. «Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարություն է արել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առթիվ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Խստորեն դատպարտում ենք հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։ 

Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին: 

Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»: 

Մեկնաբանություններ (3)

Մարտիկ
Դու քո սահմանների դարդը քաշի, Պուտինի լակեյ, տարին նոր ա սկսվել, արդեն չորս զոհ ենք տվել, սա է՞ ձեր Ռուսաստանի խոստացած անվտանգությունը
Սուրեն
Էդիկը թող իրա կնոջն ու աղջիկներին շտապ տեղափոխի Շվեյցարիա
Գայանե
Պուտինի տուզիկ, դու ավելի լավ կլինի սսկված մնաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter