HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պերմյակովին ՀՀ իրավապահներին չեն հանձնի` ելնելով ՌԴ սահմանադրությունից

Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Դատախազությունը մեջբերում է համանման արգելքի մասին ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության: 

Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: «Հայկական կողմը հետևողական է լինելու, որ բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ (7)

Սահակ
Դեպքի ռուսական մոտեցումը սա է ДА ОН СУКЕН СЫН НО ОН НАШ СУКЕН СЫН.
Անանուն
Արդյո՞ք ռուս «եղբայրները» հարգեցին ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածը Հրաչյա Հարությունյանի դեպքում, ով ոչ դիտավորյալ հանցագործություն էր գործել: Ինչի՞ մասին է խոսքը, «սահմանադրություն-շչահմանադրություն», նույնիսկ չեն հարգում մի քիչ մտածված, հավատալի պատճառաբանություն ներկայացնեն: Կապիտուլյացիայի վառ օրինակ է՝ այն էլ 21-րդ դարում: Հարգելի ՀՀ իշխանավորներ, դուք ունեք ուժ սրա դեմ կանգնելու, որովհետև այս ուղում ժողովուրդը ձեր մեջքին կլինի. այդքան ձեզ թույլ մի՛ զգացեք:
Գայանե
Ցռան Վերգոներ, գոնե մեկ անգամ արժանապատվության զգացում ունեցեք: Մի աման լափի համար այդքան մի ստորացեք, բավական է ապուշ հայտարարություններ անեք : Ռուսաստանի թմրամոլ լակոտները արդեն Աֆղանստանի տեղ են դրել Հայաստանը:
Հայություն
Մի բան որ հաստատ է Պուտինի իմիջը իր երկրում դառավ 110% , իսկ մեկինը -110% (եթե կար)
Asatur
Պուտինի սալդատն է դուխները չհերիքեց, վախենամ նույնիսկ հաճոյանալու համար, լակոտին առաջարկեն Սյունիքի մարզպետի տեղակալ։
AAS
Կանխազգում էի, որ մեր պնակալեզները կրեմլի զանգից հետո ստորին հանձնելու են, հիմա ավելի ատում եմ ձեզ այ ծախու շներ, մի ամբողջ երկրի սարքեցիք փալաս, ու այսքանից հետո, նման կոտրված ոքով հայ մարդը ոնց պիտի պայքարի թշնամու դեմ, երբ գիտի որ արդեն իր գլխաոր հրամանատարը ծախված թուլամորդ է։ Հիշեք վարորդ Հրաչին, ոնց ծաղրեցին, լինելով Հայաստանի քաղաքացի, հարազատների խնդրանքը մերժեցին պատիժը կրեր ՀՀ-մ, պաճառաբանելով, թե ՌԴ է հանցանք կատարել ու խոսք անգամ չի կարող լինել արտահանձման, բա հիմա էս անասունը ու՞մ երկրում է ընտանիք կոտորել, թե արդեն երկիրն էլ էք ստորագրությամբ հանձնել ռուսին, և վերջում մի բան ել, հիմա արդեն ռուսի արհամարհական պահվածքը իմ երկրում ու իմ ազգիս նկատմամբ ինձ որ դրդեց այսուհետ ատեմ դրանց, իսկ մեր առջի ծառայություն մատուցողներն թող լավ իմանան, որ հայի հերթական աղբն են պատմության։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս ի՞նչ կատարյալ հիմարություն է: Իսկ ու՞մ է տվյալ դեպքում հետաքրքրում Ռուսաստանի սահմանադրությունը: Հանցագործությունը կատարվել է ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀՀ քաղաքացիների հանդեպ ու կասկածյալը գտնվու՛մ է ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ: Այսինքն՝ սա Հայաստանի՛ իրավասության ներքո է: Միջազգային իրավունքը այս հարցում շատ հստակ է: .....................................Կա՞ երկկողմանի պայմանագիր,որտեղ ասվում է,որ հայեր մորթած Հայաստանի ռուսական բազայի ռուս զինծառայողը չի հանձնվելու ՀՀ օրինապահներին: Այս ի՞նչ ԱՆՀԱՐԳԱՆՔ է հայ ազգի հանդեպ. լրիվ թքա՞ծ ունի «բարեկամ» ռուսը Հայաստանի ու հայի կյանքի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter