HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքրիկ Սերյոժան գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով:

Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:

Մեկնաբանություններ (2)

W. Wallace
իսկ ազգական մնացե՞լ է հեչ:
gohar
փրկվի...գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներօվ:(

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter