HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյան.«Նման անհիմն հերյուրանքներ տարածողների դեմն առնելու ժամանակն է»

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը այսօր հայտարարություն է տարածել: Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Վրացական «Գռուզիա օնլայն» կայքում տպված, այնուհետև մի շարք ադրբեջանական կայքերի կողմից արտատպված , ս/թ նոյեմբերի 13-ին ոմն Կարինե Գրիգորյանի կողմից արված հրապարակումը, ըստ որի իբր թե ես՝ Վահագն Չախալյանս, Ջավախքում կազմավորել եմ 60-70 անձից բաղկացած զինված խմբավորում` ցանկանալով  տեղում իրականացնել անհնազանդություն, ծիծաղելի է , անհեթեթություն  և իրականանության հետ ոչ մի աղերս չունի:  

Պարզորոշ է, որ այս ապատեղեկատվությունը՝ վերակենդանացման փորձեր անող Մ. Սահակաշվիլու պատվերով իրականացված, հերթական հիվանդագին դրսևորման արդյունքն է, հերթական սադրանքը, ձեռագիր՝ որով վերջիններս տարիներ շարունակ ցանկացել և այսոր էլ ցանկանում են Վրաստանի ապակայունացման հետ մեկտեղ թշնամանք սերմանել իրար կողք դարերով համերաշխ ապրած երկու  Քրիստոնեա   ժողովուրդների միջև :

Ինչպես իմ, այնպես էլ ջավախահայության համար խիստ կարևոր է Ջավախքի և ողջ տարածաշրջանի կայունության պահպանումը և խաղաղ, բնականոն զարգացումը,  որի համար մենք չենք խնայել և հետագայում ևս չենք խնայելու ոչ մի միջոց  ու ջանք:  

Իմ ազատ արձակաման լուրից «ցնցված», այդ ցնցումից զբաղեցրած պաշտոնից հրաժարված, այնուհետև այդ «հայրենանվեր» քայլի համար  Պատվո Օրդենի շքանշանի արժանացած այս տիկինի հայտարարությունը, որքան էլ անհեթեթ, այդուհանդերձ իր մեջ պարունակում է ծանրագույն մեղադրանքներ, և շարունակությունն է այն հայատյաց , ազգամիջյան թշնամանք հարուցող հայտարարությունների շքերթին,  որոնք տարիներ ի վեր հնչել են Սահակաշվիլու և նրա թիմակիցների շուրթերից: Ելնելով այդ հանգամանքից՝ կոչ եմ անում Վրաստանի պատկան մարմիններին վերջապես միջոցներ ձեռնարկել   և պարզել  մեղադրանքը հնչեցրած անձնավորության «աղբույրները», ինչպես նաև պարզել սադրիչ ապատեղեկատվության հրապարակման իրական պատվիրատուներին, վերջիններիս հետապնդած իրական նպատակները և պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:

Վրաստանի և ոչ մի քաղաքացի, անգամ կորցրած  պաշտոնը հետ բերելու հիվանդագին մոլուցքից տառապող ՝ Միխայել Սահակաշվիլին,  իրավունք չունի ազգամիջյան ատելություն  և անվստահություն առաջացնող հայտարարություններ տարածել, անկախ նրանից , թե որ ազգի, կամ կրոնի ներկայացուցչի բերանով է այն տարածում ...»

 Վահագն Չախալյան

14.01.2015 թ. 

Մեկնաբանություններ (1)

vache
apres Vahagn, du jisht es mtacum yev gorcum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter