HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերի Պերմյակովն այլևս մեղադրյալ է

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև՝ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև՝ բռնվելու հանգամանքները:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ՝ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015 թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել վերջինիս ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (2)

W. Wallace
հիմա ըստ էության... երբեք չի կարելի ուրանալ հայ-ռուս բարեկամությանը: Չնայած Ամստերդամի չայխանաներից երևէ հեշտ է կրակելը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե այս ոճրագործ ռուսին չհանձնեն ՀՀ իշխանություններին,թող ոչ ոք այլևս չհամարձակվի խոսել այսպես կոչված «հայ-ռուս բարեկամության» մասին ու չհանդգնի ասել,որ այդ բարդակ ռուսական բազան հայերին «անվտանգության երաշխիք» է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter