HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաժարականի պահանջից հետո Գևորգ Կոստանյանը խոստացավ դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազին

Շիրակի մարզի դատախազության շենքի առաջ հավաքված գյումրեցի ցուցարարաներին քիչ առաջ հանդիպեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Վերջինիս համար, իր խոսքով, ընդունելի է ժողովրդի պահանջը` Պրեմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին: «Թշնամին», նրա խոսքով, ցանկացել է պառակտում մտցնել, իսկ մենք «կուտը կերել ենք»:

«Մենք նրանցից պահանջելու ենք ոճրագործին հանձնել Հայաստանի իրավապահ մամիններին: Այստեղ մենք երկու կողմում էլ հայեր ենք կանգնած, պահանջի օբյեկտը այստեղ չէ»,- ասաց եպիսկոպոսը: Հանրահավաքի մասնակիցները պնդեցին, որ իրենց պահանջը Հայաստանի իշխանություններից է: Թեմի առաջնորդը մտավ է Շիրակի դատախազության շենք` հարցը Գ. Կոստանյանի հետ քննարկելու համար:

Կարճատև քննարկումից հետո եպիսկոպոսը դուրս եկավ դատախազության շենքից` հայտնելով, որ իր տպավորությամբ գլխավոր դատախազը անելու է ամեն ինչ, անհրաժեշտ է  ընդամենը որոշակի ժամանակահատված` քննչական գործողությունների համար: Հանարահավաքի մասնակիցները, թեև եպիսկոպոսի կոչին, միաձայն աղոթեցին, սակայն նրա վերջին հայտարարությունից հետո սկսեցին վանկարկել` սուտ է` պահանջելով դատախազի հրաժարականը:

Ի պատասխան` Գևորգ Կոստանյանը ստիպված եղավ երրորդ անգամ հանդիպել հանրահավաքի մասնակիցներին` հայտարարելով, որ քաղաքացիների ներկայացրած պահանջով դիմելու է Ռուսաստանի գլխավոր դատախազին: «Երբ որ մերժում կստանանք, քննարկենք նոր հնարավոր հետագա քայլերը, հիմա քննիչները զորամասում են, իրենց գործողություններն են կատարում, բայց որ ես դիմելու եմ, դա միանշանակ»,- ասաց նա:

Դատախազի ելույթից հետո գյումրեցի ցուցարարները բաժանվեցին երկու խմբի: Նրանց մի մասը դեռևս շենքի մոտ է` որոշելով տեղից չշարժվել այնքան ժամանակ, մինչև Գևորգ Կոստանյանը խոստացածի համաձայն, դիմի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին և ստանա պատասխան: Նրանք դատախազությունից պահանջում են նաև կարճ տեսանյութ` ապացույց, որ Պրեմյակովը չի հանձնվել ռուսներին, և դեռևս Հայաստանում է: Ցուցարարների մյուս մասը պահանջի կատարման այլ տարբերակ ընտրեց` շարժվելով Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարան: Իրավիճակը լարված է: Ցուցարարները հյուպատոսարանի շենքի մոտ են:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Մեր տեղի թուլամորթները կամ զգում են կամ արդեն ասել են, որ չեն տալու այդ սրիկային ՀՀ-նը, և հիմա ռուսը նորից վերաբերվում է այնպես, ինչպես վերաբերվել էր ժամանակին Հրաչյա Յարութունյանի նկատմամբ, հիմա էլ ծաղրում է մի ամբողջ ազգի իր սեփական երկրում։ Պետք չէ մեղավորներ փնտրել օտարների մեջ, մեղավորը իրենց մի աման լափի համար այս երկիրը գաղութացնողներն են ու արդյունքն էլ սա է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter