HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեհանգստյան արարողություն Վիրահայոց թեմի եկեղեցիներում

Երեկ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը, դիմելով  հավատացյալներին, կոչ արեց  միասնաբար աղոթել  ազգի զավակների   կորստի կապակցությամբ,   դրսևորել արթնության  ուժ  և  կամք: Սրբազան Հայրը արժևորեց  հայ ժողովրդի բարեկամությունը  ինչպես Վրաստանում վրացիների, այնպես էլ  Ռուսաստանում ռուսների և այլ  ժողովուրդների հետ և  հորդորեց  դիմակայել  վշտին՝ միասնաբար, հայ մարդու  արժանապատվությամբ:  

Հավատացյալները    աղոթք բարձրացրին  առ Աստված՝  հայցելով մանուկ  Սերյոժայի ապաքինում,  որի կյանքի  փրկության համար  պայքարում են Հայաստանի, Ռուսաստանի և  այլ  երկրների  առաջատար  բժիշկները:  Ներկաները  մոմեր  վառելով և խնկաբույր  տարածելով  աղոթեցին  զոհվածների  հոգու  խաղաղության  համար:

Հոգեհանգստյան արարողությանը  ներկա էին  Վրաստանում ՀՀ  դեսպանության դիվանագետներ, վրացահայ  մտավորականներ,  համայնքային   գործիչներ:

Հոգեհանգստյան պաշտոն   կատարվեց  նաև Սամցխե-Ջավախքի,  Բաթումիի և  Քվեմո Քարթլիի  եկեղեցիներում: 

Մեկնաբանություններ (2)

Մատտթէոս Աւետիսեան
մեր կաթողիկոսն ալ բարարարներուն կ՛այցելէ .... բարերարներ ՛ ձեր ողորմածութիւնը խոնարհներուն ու բարիներուն վերապահեցէք։
Arevik
God be with you angel You are in his hands!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter