HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը մահացավ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19- ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն: 

Հակառակ տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց:

Մեկնաբանություններ (11)

Վահե
Աստված հոգիդ լուսավորի պուճուր ջան
W. Wallace
Ոնցա տենց բան հնարավոր, որ էս պուճուրին էլ խլեին մեզնից: Ազգովին հույս ունեինք, որ պիտի ապրեր.... փաստորեն հույս չկա.... տականքը իրա գործը լրիվ արեց... բարին չի հաղթում չարին...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ տխուր է: Նրա հետ մահացավ նաև հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը» : 1.500.000 + 7: Գոնե հիմա դուխ կունենա՞ն պաշտոնապե՛ս սգի օր(եր) հայտարարել. ուշացած «ցավակցությունները» հերիք չէ:
W. Wallace
Հետաքրքիր է... 70 միլլիոնանոց Ֆրանսիայում 12 հոգու սպանեցին - հաջորդ օրը սուգ հայտարարվեց.... մեր մոտ .......
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա գենոցիդայի՛ն բնույթի սպանդ էր, իսկ «դաշնակից» ռուսը, երկկողմանի պայմանագիրը կոպիտ խախտելո՛վ, կասկածյալին չի հանձնում հայկական կողմին: Այսինքն՝ հայը չպիտի իմանա սպանդի իրական ճշմարտությունը:.......................................Եթե պայմանագրի մի (կարևոր) դրույթ չի կատարվում, մյուս կողմն այդ պայմանագիրը հանգիստ կարող է միկողմանի չեղյալ հայտարարել:
W. Wallace
Չեմ կարողանում էս նկարին հանգիստ նայել....
Raffi
I pray for you my little brother, You are the son of a nation like no other, I promise you this, your deaths will not be In vain, A nation of heroes and fedayees all share the pain Stand up. Rise up people of the motherland, Break free of the shackles and take a stand, It's now or never we can't let this be, Don't let anyone repeat the atrocity
W. Wallace
Аида, рад что в этот скорбный момент вас больше всего интересует национальность убийцы...
Левон
Этот нелюд убил семерых... А эту тварь надо убить семь дней...
գլխիկոր
Անզորությունիծ ու ցավից ճաք եմ տալիս... Կներես մեզ, անճարներիս... Թե կուզես՝ լռի՛ր Թե կուզես՝ ոռնա՜, Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ: Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով, Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին. Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն, Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Катерина
Маленький ангелочек проснись в объятиях своей мамы... больше не будет страшно и больно... лети...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter