Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարարը
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հունվարի 27-ին տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել