HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Շվեդիան դեսպանություններ կհիմնեն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում և Շվեդիայում դեսպանություն հիմնելու մասին երկկողմ փոխադարձ որոշումները՝ Շվեդիայի հետ համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը և արդյունավետ աշխատանքը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի սերտացմանը, հայ և շվեդ գործարարների ուղղակի շփումների հաստատմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter