HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂ հակամարտության հետևանքով կորած 4500 անձանց գտնելը Կարմիր խաչի առաջնահերթություններից է

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 3-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ կերպով համագործակցում է ԿԽՄԿ-ի հետ և նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը։

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն` ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների փոխանակման հարցում, որն ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter