HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս է հայտնել, որ որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Այս մասնին տեղեկացնում է ՀՀ արատաքին գործերի նախարարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է Միացյալ Նահանգները ներկայացնել Հայաստանում, որի հետ հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում իր երկրի համար։ Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter