HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռյակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից տեղեկացնում են, որ կառույցի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան  Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

ԲՀԿ-ի տեղեկացմամբ՝ առաջիկայում ևս եռյակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակվելու է, որից հետո կներկայացվեն առաջիկա  անելիքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter