HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռյակի հայտարարությունը. փետրվարի 20-ին հանրահավաք Ազատության հրապարակում

Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ , Ժառանգություն կուսակցությունները համատեղ  մամուլի հաղորդագրություն են տարածել այսօրվա հանդիպումից հետո.

«Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է  ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված  կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է  Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին   Ազատության  հրապարակում  «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն  հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված  իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter