HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը Ազգային ժողովից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Սահակյան,

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Սա վաղուց պիտի արվեր: Կամ՝ ա՛յս բովանդակությամբ (հայի ազգային շահերին դե՛մ) արձանագրություններ ԵՐԲԵՔ չպիտի ստորագրվեր. սա կոպի՛տ սխալ ու քաղաքական միամտություն էր ՀՀ իշխանությունների կողմից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 6 տա՛րի սա դանդաղեցրեց/խանգարեց Եղեռնի ճանաչումը՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից, որն ամենակարևորն է: ..........................................Մի նկատառում. «արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելը» ի՞նչ է կոնկրետ նշանակում իրավաբանորե՛ն: «ԱԺ-ից հետ կանչելը» արձանագրության հայկական կողմի ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ դեռ հետ վերցնել / չեղյալ համարել չէ: Իսկ եթե ապրիլի 24-ից հետո նորից որոշի արձանագրությունները ՀՀ ԱԺ ուղարկել:
GB
Տիկին Քլինթոնը ունի մի գեղեցիկ կապույտ զգեստ...
ED
Too late and not enough- ThisProtocols did a great harm to Armenian- Diaspora relation and more !
Գայանե
Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter