HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: «Հետքի» հետ զրույցում ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հաստատեց, որ Ազգային ժողովը նման դիմում ստացել է:

Ավելի վաղ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել Արագած Ախոյանը և Կարո Կարապետյանը: Նրանք հայտարարել են, թե այսուհետ իրենց գործունեությունը ծավալելու են որպես «անկախ պատգամավորներ»:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։

Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին: Իսկ եթե դիմումը հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Մելիք Մանուկյանը հրաժարականի մասին դիմումը հետ վերցնելու ժամանակ դեռ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter