HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյան. «Այսպես շարունակել չի կարելի»

Ներկայացնում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ուղարկած հաղորդագրությունն ամբողջությամբ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

Սիրելի  հայենակիցներ,

Ինչպես ես  բազմիցս ասել եմ, մեր բոլորի,  և  անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու  մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե  պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել,  ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:

Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ  բարի տեղ  չտանող ուղղություն է: Դժվար չէ  պատկերացնել, թե  այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:

Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից  յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության  խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Մեկնաբանություններ (4)

Sevak
Ինչպես ասում են.... և բոլորն են վաճառվում:
Patriot
Սերժը՝ հախաքահ: Ծառուկյանը՝ պարոն: Ժողովուրդը՝ Դոդ: Էսքանից հետոյ, է՞լ ինչ պիտի մեր գլխին անեն որ զարթնենք:
W. Wallace
Հրայր Հակոբյան, լավն էր... հերթական թատերական ներկայացմանն ականատես եղանք...
Հրայր Հակոբյան
Ոնց հասկանում եմ «Դոդի-Գագոն» նորից դառնում է պրն.Ծառուկյան.................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter