HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ստեղծել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ

Կառավարություն այսօր որոշում է ընդունել` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը հաստատելու մասին: Սահմանվել է, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ: Նիստում հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Փորձագիտական հանձնախմբի և կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը:

Խորհրդի կազմում ընդգրկված են վարչապետը (խորհրդի նախագահ), կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության նախարարը, ֆինանսների նախարարը, գլխավոր դատախազը (համաձայնությամբ), բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից  մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ), Հանրային խորհրդի նախագահը (համաձայնությամբ), Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ), քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)։

 

 

 

 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Եթե այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում էլ ըստ տրադիցիայի կաշառակերներն են լինելու, հարց է ծագում, ինչպես են իրենք իրենց յուրայիններին պատժելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter