HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ ռասիզմին». նոր երաժշտական նախագիծ ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանի մասնակցությամբ

«Արթիստս ֆոր Փիս»-ը և «Էֆ Էմ Էս Մեդիա»-ն ներկայացնում են նոր երաժշտական նախագիծ` The Final Game - Վերջին խաղ, ամերիկահայ հայնտի դերասան Քեն Դավիթյանի մասնակցությամբ։ Տեսահոլովակը կդառնա «Ո՛չ ռասիզմին» միջազգային քարոզարշավի մի մաս, որի նպատակն է փոխել համաշխարհային պատկերացու մները, մարդկանց վերաբերմունքը, կոչ անել հանդուրժողականության, բարության և խաղաղության։

Մեկ տարի առաջ, երբ Բարսելոնայի պաշտպան Դանի Ալվեսին բանան նետեցին, վերջինս՝ բարկանալու փոխարեն, բանանը կերավ խաղի ժամանակ և շարունակեց խաղն այնպես, ասես ոչինչ չէր պատահել։ The Final Game  երաժշտական-հումորային տեսահոլովակը ֆուտբոլային խաղի միջոցով դատապարտում է ռասիզմը։

Երգի ավարտին տարբեր համաշխարհային, ճանաչված և սիրված երգիչներ, ինչպիսիք են Սթիվի Ուոնդերը, Չաքա Քանը, Ժոսլին Բերոարը և ուրիշներ, իրենց ուղերձով՝ խաղաղության և համերաշխության կոչ անելով, միանում են ռասիսզմի դեմ պայքարին։

Երգը նվիրված է «Արթիստս ֆոր Փիս» կազնակերպության հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ` Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter