HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պրոմեթեյ բանկ»-ն ավելացրել է կապիտալի մեծությունը

Մարտի 6-ին «Պրոմեթեյ բանկը» թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 10.0 մլն եվրո ընդհանուր գումարով երկարաժամկետ ստորադաս պարտատոմսեր, ինչի արդյունքում՝ բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունն աճել է 4.2 մլրդ ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է «Պրոմեթեյ բանկը»: 

«Երկարաժամկետ ստորադաս պարտատոմսերի թողարկումը բխում է «Պրոմեթեյ բանկի» հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից և նպատակաուղղված է դրանում ամրագրված խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ սեփական ուժերով ապահովելու բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի նորմատիվի՝ ՀՀ ԿԲ-ի կողմից խստացված պահանջի կատարումը: Ինչպես հայտնի է, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի պահպանման գծով Պրոմեթեյ Բանկը վերջին տարիներին մշտապես գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում, իսկ ընդհանուր և նորմատիվային կապիտալների բացարձակ մեծությամբ՝ խոշորների առաջին տասնյակում»,-հայտնում է բանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter