HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները: Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը:

Նույնը օրը պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, ինչի արդյունքում մոտ ապագայում համագործակցությանը կհաղորդվի գործնական բնույթ: Քննարկվել են նաև երկու երկրների միջև 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը և 2015 թվականի երկկողմ համագործակցության պլանին առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter