HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկուց հաշմանդամություն ունեցող Էմիլի թոշակը վերականգնել են

Արփինե Մինասյան

Ի ծնե թոքային անբավարարությամբ տառապող 12-ամյա էմիլ Վարդանյանի հաշմանդամության թոշակը վերականգնել են: «Հետքը» գրել էր, որ հանձնաժողովը բավարար հիմքեր ունենալով հաշմանդամության կարգ չէր տրամադրել` պատճառաբանելով, որ երեխայի մոտ աճ կա: Էմիլի մոր` Մարինեի խոսքով, երեխան դեղորայքի, բուժումների եւ լավ խնամելու արդյունքում է աճել: Հրապարակումից հետո խնդրով հետաքրքրվեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի` հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդականը:

«Երեք կամիսյա անցավ երեխան, վերջինը փետրվարի 13-ին էր, Երեւանում: Վերջապես երեկ Սեւանի հիվանդանոցից պատասխանը վերցրինք: Ժամկետը երկարացրել են մինչեւ 2017թ. եւ Էմիլս արդեն ստանալու է քսանմեկ հազար հինգ հարյուր դրամ թոշակ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Մարինե Սարիբեկյանը:

Վարդանյան ընտանիքն այժմ ստիպված չի լինի  հիվանդանոցային բուժման ժամանակ հիվանդասենյակի գումար վճարել: Մարինեի խոսքով` երեխայի թոշակով իրենք ոչ թե հացի, այլ դեղորայքի խնդիր են լուծում: 

«Դեղերը մի կերպ ենք հասցնում գնենք, գումարը չի բավականացնում: Եթե գումարով կամ դեղերով օգնողներ լինեն, անչափ ուրախ կլինենք»,- ասում է Մարինեն:

Էմիլին ամեն օր երկու -երեք ժամը մեկ թթվածին են միացնում: Նրա մոտ  սեզոնային եւ ամսական սրացումներ են լինում: Էմիլը կապտում է, շունչը կտրվում է, թթվածին են միացնում եւ տեղափոխում Երեւանի հիվանդանոց: Ծնողների խոսքով` բուժումը երեխայի կյանքի որակը բարձրացնելու, ցավերը մեղմացնելու համար են: Էմիլին պիտի դեղորայքով բուժեն մինչեւ 18 տարեկան դառնալը, որից հետո պետք է թոքերի փոխպատվաստում կատարվի, որից եւս տղայի ծնողները հույս չունեն. փոխպատվաստումը կատարվում է արտասահմանում եւ թանկ արժե: Տղայի մոտ հիմա էլ լյարդի, ստամոքսի խնդիր կա: Երկարատեւ բուժումներից հետո թոքերի վիճակը դեռ անկայուն է:

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում վարձով ապրող ընտանիքում աշխատում է միայն Էմիլի հայրը` Նորիկը` հաճախ մեկնելով արտագնա աշխատանքի:

Մեկնաբանություններ (1)

H.A.
Հարգելի Հետք Կներեք որ ձեր էլ. հասցեին չեմ գրում. Երկու ամիս առաջ բացահայտված մի առասարսուռ դեպքի մասին եմ ուզում գրել: Նորքի սրտաբանականում մի քանի տարի առաջ Թաիրովում բնակվող Սուրիկին, կնոջ մահից մի քանի տարի անց, 7000 Եվրոյով սրտի կլապան են պրոթեզավորել՝ պնդելով որ մահ կամ վիրահատություն: Նորից ամուսնանալով 2 տարի առաջ նա տեղափոխվել է Շվեդիա: Երբ սրտի նոպայով հիվանդանոց են տարել, պնդել են որ նրա մոտ Հայաստանում ոչ մի կլապան կամ ստենտ չի դրվել, ոչինչ...փաստորեն բացել ու փակել են ուղղակի.....ու ապշել են: Արդյունքում անվճար վիրահատել են ու լավ է զգում: Սակայն նա խուսափում է դատի տալ ու ետ պահանջել իր փողերը, պնդելով որ «էնտեղ օրենք չկա, մի բան չսարքեն գլխիս»: Բառերն ավելորդ են............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter