HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի հետ բախման ժամանակ հայկական կողմը տվել է 3 զոհ և 4 վիրավոր(լրացված)

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը միանում է կորստյան ծանր վշտին և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում է նախարարությունը:

Դեպքի այլ մանրամասներ և իրեղեն ապացույցներ կներկայացնենք ավելի ուշ:

Լրացում

Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Հավելենք նաև, որ հակառակորդը  մարտադաշտում  է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Վիրավորված հայ 4 զինվորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (6)

Աս.
արա դե սենց չի լինի ախպոր պես, մատղաշ երեխեքին օր օրի կորցնելով ուր ենք գնում...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսպես իսկապես այլևս չի՛ կարող: Սա ՄԻԱՆՇԱՆԱԿ մի բան է նշանակում. որ ՀՀ և ԼՂՀ բանակում ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ բաց/պրոբլեմ կա ու ՀՀ և ԼՂՀ բանակի ղեկավա՛ր կազմը իրավիճակը սահմանին այլևս ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ: Փաստորեն ամեն 2 շաբաթը մեկ գալիս են, տարբեր 18-19 տարեկան ջահել հայ զինվորներ սպանում ու գնում: Ինձ բացարձակ չի՛ հետաքրքրում հակառակորդի զոհերը (կամ «զոհերը»):................................................ Նախ՝ ՀՀ և ԼՂՀ բանակները պայմանագրով de jure պիտի միավորվեն և ստեղծվի մե՛կ բանակ՝ մե՛կ ու ԼՐԻՎ ՆՈՐ ղեկավարությամբ: Երկրորդ՝ պիտի ամրապնդել սահմանները. ԿՐՃԱՏԵԼ անիմաստ գեներալների թիվը և ՊՆ աշխատակազմի թիվը, սահմանել սահմանների ամրապնդման ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿ՝ բոլոր մեծ բիզնեսներից: Եթե Ռուսաստանը շարունակի զենք վաճառել Ադրբեջանին, դու՛րս գալ ՀԱՊԿ-ից և տարեկան 500 մլն դոլար պահանջել՝ Գյումրիի ռուսական բազայի դիմաց:
Արման
Լիովին համամիտ եմ Վարազ Սյունիի հետ... Ինչպես կարելի է ներկայիղ տեխնիկայի դարում այսպիսի կորուստներ տալ... Սա միանշնական ազդակ է հասկանալու համար, որ բանակի տեխնիկական պատրաստվածությունը շատ թույլ է. Խնդրեմ հետևյալ սարքերը կարելի է գնել և վերջացավ Նշեմ, որ այդ սենսորները զգում են մարդուն մոտավորապես 3կմ-ից, իսկ դրանց չափսը եղունգի չափ է 1) տաքության սենսոր 2) թաքնված կամերաներ 3) ճնշման սենսոր 4) հոտի սենսոր 5) շարժման սենսոր 6) ձայնի սենսոր էլ չեմ խոսում ավտոմատ թշնամուն հայտնաբերման և ոչնչացման համակարգերի մասին Ախր ինչպես կարելի է գումար ափսոսել նման իրերի վրա
Քաղաքացի
Ինչ իշխանության մասին է խոսքը, բա մի երկրի վրա հարձակվեն , կորցնենք մեր հերոս տղեքին ու երբ ազգը սգալով հետևում է իրադարձություններին, երեկոյան Հ1-ը սկզբի 30 րոպեն խոսում է Սերժի ու Հովիկի կաբինետային զրույցներից այս ամենը ցույց է տալիս, թե դուք ինչքան եք մտածում հայ զինվորի ու երկրի մասին, ամոթ ձեզ։
Մարտիկ
ոմանք ֆեյսբուքներում հոխորտում էին, թե մինչև Բաքու պիտի գնան, հիմա ինչի՞ են բերանները ջուր առել
ominac
Բերձորի կոպտութիւններէն վերջ, շատ դժուար չէ ընդունիլը որ շատ խելօք մարդկանց հետ չէ որ գործ ունինք։ Ըլլայ Արձախ հանրապետութիւն, ըլլայ Հայաստանի հանրապետութեան մէջ։ Տասնըութը տարեկան տղան, պարտաւորուած ձեւով տարին սահման, խրամատին մէջ նստեցուցին, գլուխէն կապարը կերաւ մեռաւ, Հերոս յայտարարեցին, տարին թաղեցին, եւ յայտարարեցին որ լաւագոյնին ըրած են։ Ես կը հաւատամ որ լաւագոյնին կընեն։ Կօշիկէն վեր չելլող մարդու մը լաւագոյնը հաստատ ըրած են։ Շատ աւելի հեշտ է հասկնալը այս բոլոր եղածները երբ հերոս բառը անմրցունակ բառով փոխէք։ Այս տղաք մեռան որովհետեւ անմրցունակ են իրենց գործին համար։ Ոչ գործիքը ունին ոչ ալ պատրաստուածութիւնը պաշտպանելու սահմանը։ Մէկը եթէ մեռնի հերոս չըլլար։ Աւելի շուտ իր ղեկավարը անմրցունակ կըլլայ։ Մէկ հատ որ Բերձորի ծեծկռտուքը որ տեսնէք, կը հասկնաք որ այս բարքերու տէր մարդիկ ինչքան ընդունակ են խելօք մարդկանց հետ աշխատելու։ Քիչ մը մտածող մարդը ինչպէս կսպասես որ այս կենդանիներուն հետ երթայ ապրի։ Կամաց կամաց հաստավիզ մարդկանց երկիրը դարձաւ նաեւ Արձախը։ Ափսոս մեռնողներուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter