HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզ. 

«Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:

Քայլ 2 - Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։

Քայլ 3 - Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։

Քայլ 4 - Ձևավորել ստվերային կառավարություն։

Քայլ 5 - Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։

Քայլ 6 - Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։

Քայլ 7 - Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։

Քայլ 8 - Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամաշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։

Քայլ 9 - Իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման եւ/կամ Թավշյա հեղափոխության միջոցով և ստանձնել Հայաստանի կառավարումը։

Քայլ 10 - Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter