HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համասեռականների ակումբ հայոց պատրիարքարանի կալվածքու՞մ

«Հետքի» խմբագրությունը նամակ է ստացել Երուսաղեմի բնակիչ Գիդեոն Մոալեմից, որում նա իր վրդովմունքն է հայտնում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքներից մեկի տարածքում գտնվող համասեռականների ակումբի գտնվելու առթիվ:

Պարզաբանումներ ստանալու համար «Հետքը» դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական բաժին: Գիդեոն Մոալեմնի նամակը, ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կալվածքների կառավարիչ հայր Բագրատին, տպագրում ենք ամբողջությամբ:

04 դեկտեմբերի, 2006թ.

Հայր Բագրատին,

Բարեւ, մենք Մոալեմ ընտանիքն ենք, ապրում ենք Երուսաղեմի կենտրոնում` քաղաքապետարանի մոտ: Մենք արդեն 40 տարի է ապրում ենք Շուշան փողոցի 4-րդ հասցեի առաջին հարկում: Իրականում այն նեղ, փոքր, միանգամայն հանգիստ, միակողմանի փողոց է, եւ շենքը հայկական եկեղեցու սեփականությունն է: Երկուսուկես տարի առաջ այս քաղաքի համասեռականների համայնքը հենց մեր բնակարանի ներքեւում բացեց գիշերային ակումբ եւ փողոցի անունով այն կոչեց «Շուշան» (www.gogay.co.il): Արդեն երրորդ տարին է, որ մենք պայքարում ենք այս գիշերային ակումբի առկայության դեմ` հայկական եկեղեցում, քաղաքային մարմիններում, Իսրայելի ոստիկանությունում եւ հենց ակումբում, ու իր սեփականատեր պարոն Սաար Նետանելի դեմ, ով համասեռականության ջատագով է, քաղաքային մարմնի անդամ եւ Երուսաղեմի «Gay Pride Parade»-ի (Համասեռականության հպարտության շքերթ) ղեկավար (www.ynet.com/saarnetanel): Մինչեւ հիմա մենք արդյունքի չենք հասել:

Մեր տնից մոտավորապես 10 մետր հեռու, «Շուշան» համասեռականների ակումբի կողքին տեղակայվեց մեկ այլ գինետուն` «Տուվյա» անունով: Այն օգուտ բերեց քաղաքային մարմինների քաղաքականությանը եւ ծրագրերին, որոնք ասում են. «Քաղաքի ամբողջ կենտրոնական մասը պետք է ճանաչվի որպես ժամանցի տարածք, որի համար ցանկացած բիզնես, որը կգործի այդ դաշտում, կունենա հատուկ առավելություններ»: Առանց բիզնեսի լիցենզիայի «Տուվյա»-ի տերերը բիզնես են անում` սեղաններ ու աթոռներ են դնում փողոցում իրենց հաճախորդների համար: Այս երկու ակումբներում հարբեցողների ստեղծած երաժշտական աղմուկը աջակցում է մեր կյանքի հիմնովին քանդմանը, քանի որ գիշերներն անհնար է քնել: Այս ամենը բավական չէր, մեր բնակելի շենքի մյուս կողմում մի տարի առաջ բացվել է ակումբ-գինետուն` «Գալո» անվամբ: Ակումբում խոսացողների բաս ձայներից մեր տան հատակը ճոճվում է: Հետո մեր վերեւի հարեւանները հեռացան ու իրենց բնակարանը վարձով տվեցին մի խումբ երիտասարդների:

Այս ամենը տեղի է ունենում մի կառույցում, որը պատկանում է հայկական եկեղեցուն` իր քաջատեղյակությամբ եւ համաձայնությամբ:

Այո, կասկած չկա, որ ես անհանգստանում եմ իմ ծնողների բարեկեցությամբ, հատկապես երբ տեսնում եմ, թե ինչպես է նրանց հոգեկան եւ ֆիզիկական վիճակը ավելի ու ավելի վատթարանում, քանի որ ժամանակն անցնում է մեր տնից դուրս ստեղծված անտանելի իրավիճակի ճնշման տակ:

Իմ հայրը 68 տարեկան է եւ տառապում է ասթմայով ու մեջքի խրոնիկ ցավով: Թուլացած է նաեւ նրա իմունային համակարգը: Մայրս 67 տարեկան է եւ տառապում է ցնցվող կաթվածով: Այս հիվանդությունն արտահայտվում է նրա անհավասարակշռությամբ, անկայունությամբ, տրամադրության անկմամբ եւ մարմնի ցնցումներով: Դրսի իրադրությունից առաջացող սթրեսն ու ներքին լարվածությունն աստիճանաբար ազդում են նրանց ցավերի վատթարացման վրա:

Իմ ծնողների վիճակի վատթարացման մասին մտահոգությանս, իհարկե, գումարվում է անհանգստությունս Երուսաղեմի Դավթի քաղաքի համար: Գիշերային կյանքի հիմնական ակումբները, գինետները եւ բարերը տեղակայված են հայկական եկեղեցուն պատկանող շենքերում: Այն, իհարկե, ներառում է մեր փողոցում գտնվող ակումբները, բոլորը գտնվում են հայկական եկեղեցու հսկողության տակ: Այս իրավիճակը մեր կյանքում առաջ է բերել անհանգստություն, որ Երուսաղեմը դառնալու է երկրորդ Ամստերդամ: Մենք այս առիթով բազմիցս դիմել ենք հայկական եկեղեցուն, եւ եկեղեցին արհամարհում է մեր` գնալով ծանրացող հոգեկան ապրումները, որոնք մեր կյանքը դարձրել են դժոխք: Երուսաղեմը, հատկապես քաղաքի կենտրոնը, դառնում է մի վայր, որը մրցակցության մեջ է Թել Ավիվի հետ` իր գիշերային ակումբներով:

Քանի որ մենք միակ ընտանիքն ենք, որ ապրում ենք Շուշան փողոցում, մենք ենք այն միակը, որ ամեն գիշեր առնվազն 3 անգամ պետք է զանգի ոստիկանություն` հոգ տանելու փողոցում տիրող հարբեցողության, վայրենության եւ բռնության համար: Մենք նրանք ենք, ովքեր իրականում վերջին խոչընդոտն են ստեղծում «Շուշան» ակումբի, «Տուվյա» գինետան եւ ուրիշ ակումբների համար, որոնք կնախընտրեն բացվել եւ միանալ գործող ակումբներին` վերցնելով մաքուր փողոցը: Եւ, իհարկե, այն կուղեկցվի բռնությամբ, թմրամոլությամբ, հարբեցողությամբ, մարմնավաճառությամբ եւ այլ գործունեություններով, այն Երուսաղեմի սիրտը ուղղորդված կվերածի աղտոտության եւ խուլիգանության կենտրոնի: Եւ այս ամենը տեղի է ունենում առանց որեւէ խոչընդոտի:

Մենք դիմում ենք ձեզ, ովքեր մեզ պես անհանգստացած են սուրբ քաղաքի բարեկեցությամբ, հուսալքությամբ աղերսում ենք օգնություն եւ աջակցություն` մեզ հետ պայքարելու այն սրբապղծության, այլասերման եւ անմաքրության դեմ, որն իր ենթակայության տակ է վերցնում Երուսաղեմի կենտրոնի տարածքը:

Պայքարեք մեզ հետ միասին.

- Հայկական եկեղեցու քաղաքականության դեմ, որը ողջունում, աջակցում եւ հնարավոր է դարձնում իր քաջատեղյակությամբ գիշերային ակումբների եւ դրանց ուղեկցող երեւույթների առկայությունն իր շինություններում` Երուսաղեմի կենտրոնում:

- Քաղաքային կառույցների քաղաքականության դեմ, որոնք խառնված են քաղաքի կենտրոնը հաճույքի տարածք դարձնելու գործին, ինչն անվանում են «քաղաքի վերականգնում եւ զարգացում», այն դեպքում, երբ քաղաքի կենտրոնի բնակիչները լքել են իրենց տները` լավություն անելով գիշերային ակումբների զանազանությանը, դիսկոտեկներին, բարերին, գինետներին եւ նման բաների: Եւ ընդդեմ քաղաքային իշխանությունների, որոնք տեղի են տալիս տարբեր շահագրգիռ կողմերի ճնշումներին, որոնք էլ ցանկանում են վերածել Երուսաղեմը «ժամանակակից եվրոպական քաղաք»-ի:

- Ընդդեմ Իսրայելի ոստիկանության, որը նախընտրում, ըմբռնում եւ համակրում է հարբեցողներին, խնջույքների մշտական մասնակիցներին` կենտրոնաբնակների եւ նրանց լռության ու գիշերային ժամերի հանգստի ցանկությունը հաշվի առնելու փոխարեն»:

Գիդեոն Մոալեմ 
Երուսաղեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter