HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական վարույթ է հարուցվել «Օրանժ Արմենիա» ընկերության հանդեպ

Այսօր՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում «Օրանժ Արմենիա» ընկերության հանդեպ վարչական վարույթ է հարուցվել: Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության, մասնավորապես` անբարեխիղճ գովազդային քաղաքականության վերաբերյալ: Ընկերությունը գովազդում է, որ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում մի շարք մոդելների բջջային հեռախոսներ հնարավոր է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Առաջարկի մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն սպառողին չի տրամադրվում: ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առաջարկվող փաթեթն իր մեջ ներառում է երեք սակագնային պլան` 4 000, 6 000 և 10 000 դրամ արժողությամբ: Գովազդում առկա չէ որևէ տեղեկատվություն այն մասին, թե հեռախոսը 1 դրամով ձեռք բերելու դեպքում սպառողը փաթեթի որ սակագնային պլանին պետք է միանա, մինչդեռ այս առաջարկի շրջանակներում հեռախոսները հնարավոր է ձեռք բերել հիմնականում 10 000, իսկ որոշ դեպքերում`  6 000 դրամանոց սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում: Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ընկերության առաջարկը գործում է միայն առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում, ինչի մասին ևս գովազդում չի նշվում: «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ Հանձնաժողովի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter