HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռնարկությունները եւ անհատները հոկտեմբերի 1-ից կարող են որպես վարկի ապահովման միջոց գրավադրել շարժական գույք

Ապրիլի 3-ին ԱՄՆ ՄԶԳ-ի «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը Համաշխարհային բանկի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել էր համաժողով` «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով: Համաժողովի հիմնական նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը բարեփոխումների վերաբերյալ և խթանել երկխոսություն շահագրգիռ կառույցների միջև: Միջոցառման բացման արարողությունից հետո, ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի, Համաշխարհային բանկի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի փորձագետները ներկայացրեցին ապահովված գործարքների և շարժական գրավի ռեգիստրի հայեցակարգը, միջազգային փորձը, բարեփոխումների կարևորությունը Հայաստանում և օրենսդրական առանձնահատկությունները:

Ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը Հայաստանում խոչընդոտ է հանդիսանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման համար, հատկապես գյուղական վայրերում, որի հիմնական պատճառներից մեկը խիստ անհամապատասխանությունն է ֆինանսական կառույցների կողմից որպես գրավ պահանջվող և ՄՓՄՁ-ներին պատկանող գույքի միջև: Արդյունքում, այն ՄՓՄՁ-ները, որոնք չունեն անշարժ գույք, հաճախ մերժվում են ֆինանսական հաստատությունների կողմից կամ ընդհանրապես վարկ չեն վերցնում բարձր տոկոսադրույքների պատճառով:    

ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի միջոցով առանցքային դեր է խաղացել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրության մշակման գործում:  Մինչ բարեփոխումները Հայաստանում գրավի առարկա էին հանդիսանում գերազանցապես հողատարածքները և շինությունները: Սույն օրենսդրական բարեփոխումների արդյունքում, ՄՓՄՁ-ները և անհատները հնարավորություն կունանենան որպես վարկի ապահովման միջոց գրավադրել մեքենաներ, բերք, սարքավորումներ և շարժական գույքի այլ տեսակներ: Նշված օրենսդրական փաթեթն Ազգային ժողովն ընդունել է 2014 թվականի դեկտեմբերին, որն այնուհետև ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից: Այն ապահովում է շարժական գրավի ռեգիստրի կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական ենթակառուցվածքը, ընդլայնում է շարժական գույքի և ապահովված գործարքների հասկացությունները, ինչպես նաև սահմանում է առավել արդյունավետ կիրարկման գործընթաց վարկերի մարման ձախողումների դեպքում: Այն ֆինանսական հաստատություններին տալիս է նաև լրացուցիչ վտահություն առ այն, որ դրանք վարկերի մարման ձախողման դեպքում կարող են ձեռք բերել տվյալ գույքը:

Օրենքն ուժի մեջ կմտնի ս.թ. հոկտեմբերի 1-ին, ինչից հետո ակնկալվում է, որ վարկավորման պայմանները բավարարող, ինչպես նաև փաստացի վարկավորում ստացող ՄՓՄՁ-ների թիվը կաճի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter