HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նկարների, սենյակային բույսերի ձեռքբերումը՝ գազի սակագնում

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Ընդդիմադիր պատգամավորները մի շարք մտահոգություններ հայտնեցին չհիմնավորված ծախսերի և այլ խնդիրների վերաբերյալ, որոնք ներառվել են գազի սակագնի մեջ: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ գազի սակագնի մեջ ներառվել են նաև «ՀայՌուսգազարդի» կողմից բույսերի, նկարների ձեռքբերման ծախսերը: Մանավանդ հայտնի չէ՝ Վան Գոգի՞ նկարներից են գնել, որոնք ավելի թանկ արժեն, թե՞ այլ նկարներ:

Զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ այդ ծախսերը ներառված չեն, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը բառացի կարդաց ժամանակավոր հանձնաժողովի կազմած զեկույցը, ըստ որի՝ «2013թ. հուլիսի 7-ից գործող սակագնի հայտում ներկայացված է, որ 2012թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվել և ձևակերպվել են որպես հիմնական միջոցներ, որոնց մի մասն ամորտիզացիոն ծախսերի միջոցով ներառվում են բնական գազի սակագնի հաշվարկներում. դրանք են՝ նկարներ (տարբեր չափերի), թաղային և սենյակային բույսեր, բազմամյա տնկիներ, ինչպես նաև՝ KIA SORT-NTՕ 030 (8.352 մլն.), TOYOTA CAMRY 001VV 04 (13.19 մլն.), 3 հատ Լադա 21244-110-40 (3*5.836մլն.), «Շևրոլե Նիվա» 212300 (6.925 մլն.) և այլն»:

Նիկոլ Փաշինյանը զարմացավ, որ գրավոր եզրակացության մեջ այլ բան է գրված, իսկ բանախոսը բանավոր լրիվ այլ բան է ասում: «Չե՞ք կարդացել եզրակացությունը, պարոն Այվազյան»,-հետաքրքրվեց Ն. Փաշինյանը: Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ոչ միայն կարդացել է, այլև իրենք են կազմել այդ փաստաթուղթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter