HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մինչև 5 տարեկան երեխաների 37%-ը սակավարյունություն ունի, 19%-ը՝ թերհաս է

Խիստ աղքատ ընտանիքներում այդ տոկոսն ավելի բարձր է: Իսկ 5 երեխաներից 1-ը թերի է սնվում և թերհաս է, ինչն ազդում է նրանց ոչ միայն ֆիզիկական այլև հոգեկան հասունության վրա: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի լեռնային, նախալեռնային գոտիներում և այն մարզերում, որտեղ աղքատության մակարդակը բարձր է, այս հարաբերակցությունը հասնում է յուրաքանչյուր չորրորդ երեխային:

«Պատճառն այն է, որ երեխաները չեն ստանում իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության համար բավարար չափով սնունդ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կյանքի առաջին 2.5 տարին խիստ կարևոր է ուղեղի ձևավորման համար: Այս տարիներին անհրաժեշտ է բավարար չափով սպիտակուցային սնունդ: Հայաստանում իրավիճակը բավականաչափ բարդ է և սա պայմանավորված է նաև աղքատության այն բարձր մակարդակով, որ այսօր կա»,-ասում է Մ. Շահգելդյանը:

Պատգամավորի խոսքերով՝ իրավիճակն այնքան է բարդաձել, որ օպերատիվ լուծման կարիք ունի: «Վաղը, մյուս օրը, այս երեխաները, որոնք պետք է դառնան զինվորական, գիտնական, մեր քաղաքականությունը ձևավորողներ, ինչպե՞ս են անելու»,-ավելացրեց Մ. Շահգելդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter