HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» դատապարտում է Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբալությունների

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբալությունների առնչությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ:

«2015թ. ապրիլի 7-ին Քննչական կոմիտեի կողմից խուզարկվել, բերման ենթարկվել, այնուհետ ձերբակալվել են Հիմնադիր խորհրդարանի անդամները: «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է իրավապահ մարմինների այսպիսի ապօրինի գործելաոճը: Բռնությունների այս շղթան խոսում է ներկայիս վարչախմբի կողմից բոլոր բնագավառներում ձախողումների մասին, որի համար էլ վերջինս իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանն ահաբեկելու մեջ: «Ժառանգությունը» պահանջում է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ զերծ մնալ քաղաքական հետապնդումներից եւ չխոչընդոտել խաղաղ հանրահավաքների իրականացումը: Կոչ է անում ընդունել ժողովրդի պահանջը` հեռանալ բռնազավթած իշխանությունից, հակառակ դեպքում երկիրը հայտնվելու է ցնցումների մեջ եւ տեղի են ունենալու ավելի անկանխատեսելի ու նոր կորուստներ, ինչի պատասխանատվությունը կրելու է գործող վարչախումբը: Համարում է, որ իշխանության նման անօրինական ու շարունակական գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի եւ քաղաքական ուժերի միահամուռ ընդվզումն ու շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինական ու ժողովրդավար իշխանության հաստատումը, իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումը»:

Մեկնաբանություններ (3)

Հայ մարդ
Պարոն Թրավիս, էս հերիք չի «շունչ քաշես» բոլորիս կողմից, շունչ քաշի քո կուսացության կողմից բոլ ա...դարձել էս պրոպագանդիստի անկյուն:
ominac
Եթէ այս պետական բռնութիւնները կուսակցական ղեկավարներուն նեղացներ կը միանային եւ բռունցք կը կազմէին։ Ասոնց կրնաս բոլորը մէկ բռնաբարես, քիչ մը կը պոռան յետոյ կերթան ճաշ կուտեն եւ կը մոռնան։ Խելքը գլուխը դեր մէկը չի տեսանք այս պետութիւնը վերացներ։
Թրավիս
ամեն մարդ ել, նամանաւանդ քաղաքական դաշտում, մտքի հանգստության եւ ընդհանուր սփոփանքի մի խորին շունչ քաշեց՝ որ էս ձերբակալությունները տեղի ունեցան վերջապես, սակայն ոմանք հիմա քննադատում են կատարվածը... լրիվ կեղծավորություն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter