HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գազի գնի բարձրացման մասին քաղաքացիներին տեղեկացրել են 2 տարի ուշացումով

Գազը թանկացել է 2011թ. ապրիլից, իսկ ժողովուրդն այդ մասին տեղեկացվել է 2013թ. ապրիլին: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մասին:

«Հարգելի քաղաքական մեծամասնություն, ինչու՞ եք երկու տարի ուշ հայտնում, որ գազը թանկացել է»,-հարց բարձրացրեց պատգամավորը: Նա անդրադարձավ նաև 7-8% կորստին` նշելով, որ նույնիսկ 1% կորուստն է շատ: Ռ. Հակոբյանը հակասահմանադրական և հակաօրինական որակեց ինչպես 300 մլն դոլար պարտքի կուտակումը, այնպես էլ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի 20% բաժնեմասի վաճառքը:

Պատգամավորն ասաց, որ անկախ այն հանգամանքից` բաժնեմասը թանկ է վաճառվել, թե էժան, միևնույն է՝ օրենք է խախտվել: Ռ. Հակոբյանը հիշեց, որ երբ գազի սակագնի հարցը մեկ տարի առաջ քննարկվել է Ազգային ժողովում, համապատասխան ոլորտով զբաղվող նախարարին ինքը հարցրել է, թե ինչպես է եղել, որ պայմանագիրը չի փոխվել, նոր պայմանագիր չի կնքվել, բայց գազի գինը թանկացել է: Նախարարի պատասխանը, ըստ Հակոբյանի, ապշեցուցիչ է եղել: Նա հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում է թանկացումը եղել:

«Դա նման է նրան, որ գնում են աղջիկ ուզելու, դեռ խոսք չկա, զրույց չկա` համաձայն են, թե ոչ, կողքի դռնից օժիտը հանում են, հետո ասում են՝ աղջկան պիտի տաք, որովհետև օժիտը դուրս ենք հանել: Նույնը այս դեպքում է»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը` ավելացնելով, որ իշխանությունը տնտեսությունը դարձրել է թույլ գործիք, որը ծառայում է բացառապես քաղաքական նպատակներով:

Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ 2012 և 2013 թվականներին նախագահական և խորհրդարանական ընտրություններ են եղել, հենց այդ նպատակով էլ չի հայտարարվել 2011թ. գազի գնի թանկացման մասին:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ասում են Սերժին առաջադրել են գինեսի գրքում որպես ամենաստախոս նախագահի թեկնածու գրանցել, սակայն առաջադրողներին մերժել են, ասելով` ,,Ինչ է չգիտե՞ք, ձեր նախագահին մեր նախագահը այնպես է խաբել, որ ձեր երկրի մի կեսը արդեն գրպանն է դրել ...,,:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter