HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանը Հայաստանին շարժական հեռուստակայան է նվիրել

Ապրիլի 8-ին Պեկինում կայացավ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար նախատեսված շարժական հեռուստակայանի` հայկական կողմին փոխանցման հանդիսավոր արարողությունը: Երեք մեքենաներից բաղկացած շարժակայանը, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով, տրամադրվել է Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ամենամյա անհատույց օգնության շրջանակներում:

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` փոխանցման արարողությանը ներկա էին Չինաստանի կոմերցիայի նախարարության պաշտոնատար անձինք, շարժակայանն արտադրող չինական «INSTEC» ընկերության ղեկավարությունը, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց չինական կողմին Հայաստանին տրամադրվող շարունակական տեխնիկական օժանդակության համար՝ նշելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ չինացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը: Այնուհետև «INSTEC» ընկերության նախագահ Ան Ֆընշոուն հանդիսավոր պայմաններում դեսպան Սարգսյանին հանձնեց շարժակայանի խորհրդանշական բանալին:

Չինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` շարժակայանը հատուկ բեռնատար ինքնաթիռով Հայաստան կառաքվի ապրիլի 15-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լուսաբանումն ապահովելու նպատակով: Հայաստանում շարժակայանի վերջնական փորձարկումն ու շահագործումն ապահովելու համար Երևան կժամանի չինացի 9 մասնագետներից բաղկացած խումբ: 

Մեկնաբանություններ (1)

ominac
Այս տարի կաղանդը կանուխ եկաւ։ Մէկը քիչ մը արժանապատուութիւն եթէ ունի, կերթայ աշխարհով մէկ նուէր կը հաւաքէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter